Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի համերգային դահլիճում վերանորոգման-վերակառուցման աշխատանքները սկսվել են ընթացիկ ամսվա սկզբին:

Արցախի քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շինհրապարակում այժմ աշխատանքների առաջին փուլն է ընթացքի մեջ: Քանդմանը զուգահեռ կատարվում է մասնակի ձեւափոխում:

Նախագծի համաձայն, վերափոխվելու է համերգասրահի բեմահարթակը, տեղադրվելու են նոր լուսաձայնային էֆեկտներ: Դահլիճից հանվել են նստարանները, հին ջեռուցման համակարգերը:

Ծրագրով նախատեսված 400 տեղանոց դահլիճը կհամալրվի նոր, ժամանակակից նստելատեղերով: Իսկ ահա ջեռուցումը կիրականացվի օդային ջեռուցիչ համակարգով:

Նախագիծը համաձայնեցվել է Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ:

Աշխատանքներն իրականացվում է պետական միջոցներով, ,«Շինվեր պլյուս» ՍՊԸ շինկազմակերպության կողմից: Պատվիրատուն եւ վերահսկողության պատասխանատուն Քաղաքաշինության նախարարությունն է: