Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում երկու երեխաների հայր 30–ամյա Մեթին Յըլմազը անտառում ներքնազգեստը բերանի մեջ մտցնելով խեղդել է 17–ամյա ֆոտոմոդել Քադեր Քայային։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Քադեր Քայան աշխատանքի ընդունման հարցազրույցի համար գնացել է Էսքիշեհիրի գործարաններից մեկը, որից հետո իրեն աշխատանք խոստացած Մեթին Յըլմազի հետ մեկնել են մոտակա անտառ սեռական հարաբերություն ունենալու համար։

Անտառում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Մեթինը աղջա ներքնազգեստը մտցրել է նրա բերան՝ խեղդելով նրան։

Ձերբակալված Մեթին Յըլմազն ընդունել է մեղքը։