Եգիպտոսի մայրաքաաք Կահիրեում Գիզայի կենդանաբանական այգու տարածքում բռնկվել է հրդեհ, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։

Հրդեհը սկսվել է փայտյա տնակում, որը կենդանաբանական այգում է գտնվում, որից հետո տարածվել ծառերի վրա։

Նշում են, որ կենդանիներից ոչ մեկը չի տուժել, տարհանում չի իրականացվել։

Կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտնել է, որ չնայած տեղի ունեցածին, հունիսի 25-ին այգին բաց կլինի այցելության համար։

Գիզայի կենդանաբանական այգին 1891-ին է բացվել, այն Եգիպտոսի ամենամեծ կենդանաբանական այգիներից է։