Կաբարդինա-Բալկարիայում ընկել է «Սիգմա-4» օդանավը, օդաչուն զոհվել է, ՌԻԱ Նովոստիին  հայտնել է ԱԻՆ-ի Հարավային տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցիչը։

«Կաբարդինա-Բալկարյան հանրապետության Ուրվան բնակավայրի մոտ թեթեւաշարժիչ օդանավ է ընկել։ Օդաչուն վնասվածքներ է ստացել, որոնք անհամատեղելի էին կյանքի հետ»,- պատմել է գործակալության զրուցակիցը։

Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում է  ինը փրկարար ու տեխնիկայի երեք միավոր։ Պատահարի պատճառների մասին տեղեկությունները ճշգրտվում են։