Կամչատկայում միանգամից երեք հրաբուխներ մոխրի սյուներ են արտանետել, հաղորդում է «Կամչատկա ինֆորմ»-ը։

Շիվելուչ հրաբխի մոխիրը ծովի մակարդակից բարձրացել է 7 կմ։ Դրանից մի քանի ժամ առաջ երկու մյուս հրաբուխները՝ Կարիմսկին եւ Կլյուչեւսկոյը, եւս մոխրի սյուներ են արտանետել, որոնք ծովի մակարդակից բարձրացել են 6 կմ։

Կամչատակայի բնակավայրերը մոխրի պատճառով վնաս չեն կրել։