Երեւանի իշխանությունները Հրազդանի կիրճով անցնող նոր էստակադա են նախագծում։ Այս մասին հունիսի 27-ին հայտարարեց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ ելույթ ունենալով 2016 թվականի պետբյուջեի հաշվետվության քննարկումներում, որոնք ընթանում են խորհրդարանական հանձնաժողովներում։

Նրա խոսքով՝ նոր ճանապարհը կշարունակի Լենինգրադյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ճանապարհը։ Հրազդանի մյուս ափին այն կշրջանցի Կոմիտասի այգին եւ կհատվի Արշակունյաց պողոտային։

Այդ եւ մյուս ճամապարհային հանգույցների կառուցումը ծրագրվում է ավարտել մինչեւ 2022 թվականը՝ Քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակում, Ասիական զարգացման բանկի միջոցներով։