Լոնդոնի թանգարանը ցուցադրության է դրել տարօրինակ ցուցանմուշ՝ մումիֆիկացված գրգռված առնանդամ, գրում է Metro-ն։
Այդ արտասովոր ցուցանմուշը կարելի է տեսնել Վիկտոր Ուինդի թանգարանում։ Նշենք, որ առնանդամի համար թանգարանը 2500 ֆունտ է վճարել։ Տղամարդու պատմությունը, որին պատկանում էր այդ 17 սանտիմետրանոց առնանդամը, նվազ տարօրինակ չէ։ Պարզվում է, որ առնանդամը պատկանել է մի անգլիացու, որը 18-րդ դարում է ապրել։ Կախաղան հանելու պահին նրա մոտ էրեկցիա է առաջացել։ Թանգարանի ներկայացուցիչը բացատրել է, որ կախաղանի միջոցով մահապատժի ժամանակ ուղեղում թթվածնի պակաս է առաջանում, ինչը հաճախ է հանգեցնում էրեկցիայի, այդ երևույթը տեխնիկապես կոչվում է պրիապիզմ։
Նրա խոսքով հին մշակույթներում համարվում էր, որ մարմնի մումիֆիկացված մասերը մոգական հատկություններ ունեն։ «Օրինակ համարվում էր, որ այսպես կոչեցյալ «Հաղթանակի ձեռքերը»՝ կախաղան հանված մարդու մումիֆիկացված ձեռքերը, հզոր ուժ ունեն».





























