Այսօր՝ նոյեմբերի 29-ին Երեւանում իր աշխատանքներն ավարտել է ՀԿԿ 38-րդ համագումարը, որը նաեւ կուսակցության նոր ղեկավարություն է ընտրել: Մասնավորապես, առաջին քարտուղարի պաշտոնում վերընտրվել է Ռուբեն Թովմասյանը:

2-րդ քարտուղարի պաշտոնից ինքնաբացարկ է հայտարարել Ֆրունզե Խառատյանը եւ նրա փոխարեն համագումարն ընտրել է Երեւանի քաղկոմի 1-ին քարտուղար Տաճատ Սարգսյանին: Քարտուղար է ընտրվել Երջանիկ Ղազարյանը:

Համագումարը նաեւ հանձնարարել է կենտրոնական կոմիտեին քննարկել Վազգեն Սաֆարյանի Միացյալ կոմկուսի առաջարկը՝ կուսակցությունների վերամիավորման մասին: