Բաքվի բնակիչը կենդանաբանական այգուն է նվիրել մի էգ ընձառյուծ։ Այս մասին Sputnik-ին հայտնել է Բաքվի կենդանաբանական այգու տնօրեն Ազեր Հուսեյնովը։

Ընձառյուծը չորսուկես ամսական է։ Կենդանին արդեն հարմարվել է այգու պայմաններին։ Հուսեյնովի խոսքով, մարդը, ով նվիրել է ընձառյուծին, չի ցանկացել հայտնել իր անունը ու խնդրել է, որ իր անունը չհիշատակվի։

Պարզվել է, որ չորս տարի առաջ էլ է Բաքվի բնակիչներից մեկը կենդանաբանական այգուն ընձառյուծ նվիրել։ Հուսեյնովն ասել է, որ չգիտի, թե որտեղից են այդ կենդանիները հայտնվել մայրաքաղաքի բնակիչների մոտ, բայց նա այդ մադկանց մասին լավ կարծիք ունի, քանի որ Բաքվի կենդանաբանական այգուն են նվիրել այդպիսի հազվագյուտ տեսակի կենդանիներ։