Բրիտանացի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի տակ մտած 15-ամյա միգրանտը՝ Հյուսիսային Աֆրիկայից գրեթե 250 կմ է անցել ավտոբուսի հատակի խոռոչում թաքնված, հայտնում է The Independent-ը։
Պարբարեկանի տվյալներով, դեռահասը ամենայն հավանականությամբ մտել էր ավտոբուսի տակ, երբ զբոսաշրջիկները անցնում էին Մարոկկոյի տարածքով։ Նրանց հետ միասին նա լաստանավով հասել է Իսպանիա, Սեվիլիա քաղաք։ Ավտոբուսը կայանել էր հյուրանոցի մոտ ու այդ ժամանակ ուղեւորներից մեկը լսել է տղայի բղավոցները։ Փրկարարները ու ոստիկանները նրան հանել են ու փոխանցել բժիշկներին։ Երբ նա ապաքինվի՝ նրան կտեղավորեն անլեգալ միգրանտների կենտրոնում։





























