Կենդանաբան Սիլվիու Պետրովանը տեսագրել է, թե ինչպես են վայրի բադերը հարձակվում չվող թռչունների վրա ու ուտում նրանց։ Գիտնականի խոսքով, դա այդ թռչունների համար լրիվ նոր վարքագիծ է։  Այդ արտասովոր պատահարի մասին նա պատմել է BBC-ին, փոխանցում է Gazeta-ն։

Բադերը հարձակվել էին թռչունների երկու ձագերի վրա։ Բռնելով դրանցից մեկին, էգ բադը  մի քանի անգամ նրան ջրի տակ է իջեցրել՝ կտուցի մեջ բռնած,  ու հետո կուլ տվել։ Իսկ կարմրատուտի ձագի վրա  հարձակվել էր որձ բադը։