Ֆուրի վարորդները, որով Ադրբեջանից ծիրան էին տեղափոխում Ռոստով, եւ որը շրջվել էր նշանակման վայրից տառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորությամբ, խուճապի չեն մատնվել եւ մրգի վաճառք են կազմակերպել հենց ճանապարհային պատահարի վայրում, հայտնում է haqqin.az-ը:
«Ակնթարթորեն հերթ գոյացավ»,- հայտնում են ականատեսները: Քիչ թե շատ պահպանված մրգի արկղն անմիջապես 400 ռուբլով էր վաճառվում, իսկ նրանք, որոնց մեջ ծիրանը ճզմվել էր, արկղը`150 ռուբլով:
Ըստ որում` շրջանի մի քանի բնակիչներ կարծում են, որ էժան միրգը գնած ոմանք անիջապես բիզնես են ծավալել` այն իրենց քաղաքների շուկաներում վաճառելու համար:





























