Սաուդյան Արաբիայում լրագրողին աշխատանքից հեռացրել են՝ թագավոր Սալման Սաուդին գովերգող չափից շատ մակդիրներ օգտագործելու պատճառով։ BBC-ի հաղորդմամբ՝ լրագրողը նյութում արտահայտություններ է օգտագործել, որոնցով ընդունված է փառաբանել միայն Ալլահին։ Նրան պատժել են հենց միապետի խնդրանքով։
«Ալ-Ջազիրա»-ի լրագրողը թագավորին անվանել է «ալ-հալիմ» (հեզահամբույր) եւ «շադիդ ալ-իքաբ» (պատժելիս՝ խիստ)։
«Ալ-հալիմ» մակդիրն իսլամում համարվում է Ալլահի 99 անուններից մեկը։ «Շադիդ ալ-շաբա»-ն, չնայած այդ ցանկում ներառված չէ, սակայն աստվածությունը նկարագրող մակդիր է համարվում։ Իսլամական էթիկայի համաձայն՝ մարդկանց նկարագրելիս երկու մակդիրներն էլ ցանկալի չէ օգտագործել։
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ թագավոր Սալմանը վրդովվել է տեքստի պատճառով։





























