Մենք ընդունելության քննությունները կբարելավենք այնպես, որ կրկնուսույցների կարիք ընդհանրապես չի լինի: Հուլիսի 3-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Նա վստահեցրել է, որ անգիր անելու փոխարեն ընդունելության քննության ժամանակ կստուգեն ընդհանուր գիտելիքները: Այդ պատճառով եթե նույնիսկ դիմորդն անուշադրության սխալ թույլ տա, դրան ուշադրություն չեն դարձնի: Կստուգեն ոչ թե այն, արդյո՞ք շրջանավարտը մոռացել է ստորակետը կամ գումարման նշանը, այլ այն, թե նա ինչ գիտի ընդհանուր առմամբ:
«Կքննենք շրջանավարտի գիտելիքներն ու տրամաբանությունը: Այդ դեպքում պատրաստված աշակերտն ինքնուրույն կհաղթահարի քննությունները»,- հավելեց նախարարը:





























