2016 թվականին «Հայաստանի լավագույն սպորտային ընտանիք» մրցույթին 2061 ընտանիք-թիմ է մասնակցել։
Մրցույթը տեղի է ունեցել Երեւանի 12 եւ Հայաստանի մյուս քաղաքների 42 շրջաններում, ինչպես նաեւ Արցախի 7 շրջաններում։
Եզրափակիչին 432 մարդ է մասնակցել՝ 144 ընտանիքից, ինչպես նաեւ 22 ընտանիք, որտեղ հաշմանդամություն ունեցողներ կան։
Մրցույթում հաղթողներն ու եզրափակիչում հայտնվածները պարգեւատրվել են։





























