Բավարիայում զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով 17 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական Frankenpost պարբերականը:

AFP-ն հաղորդում է 18 անհետ կորածի մասին: Ոստիկանությունում չեն բացառում, որ վթարի հետեւանքով զոհեր կան, բայց հստակ տվյալներ չեն ներկայացնում:

Ավտոբուսում Սաքսոնիայից զբոսաշրջիկներ են եղել, հիմնականում՝ թոշակառուներ: Իրավապահները ենթադրում են, որ նրանցից ոմանք կարող էին վթարից հետո շոկի հետեւանքով փախչել, սակայն խոստովանում են, որ տարեց մարդկանց համար, ամեն դեպքում, դժվար կլիներ արագորեն դուրս գալ այրվող ավտոբուսից:

Ավտոբուսում 46 մարդ է եղել (այլ տվյալներով՝ 48): 31 տուժած հիվանդանոցներում է, շատերը լուրջ վնասվածքներ ունեն: Բախումից հետո ավտոբուսն ամբողությամբ այրվել է: