Ամերիկյան Օրեգոն նահանգի Հիլսբորո օդանավակայանում ուղղաթիռ գողանալու փորձի ժամանակ զինված տղամարդը գնդակահարվել է։ Այս մասին հաղորդում է տեղական պարբերականը։

Հրաձգության պատճառով բոլոր չվերթները հետաձգվել են։ Reuters-ի փոխանցմամբ՝ Հիլսբորոյի ոստիկանական բաժանմունքը հաստատել է, որ օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել, սակայն տեղեկությունը չի մանրամասնել։ 

Տեղի լրատվամիջոցների համաձայն՝ ուղղաթիռը գողանալու փորձի ժամանակ տղամարդը նկատել է հրահանգողին եւ նրա աշակերտին։ Նա կրակ է բացել։ Քիչ անց օդանավակայանի ոստիկանները գնդակահարել են տղամարդուն։