ԱՄՆ-ում դատարանը տղամարդուն կարգադրել է իր մոտ պահել զոհի լուսանկարը։ Նման դատավճիռ է սահմանվել 50-ամյա Դանիել Քրեյնի նկատմամբ։ Անցյալ տարվա օգոստոսին նրա բեռնատարը բախվել է ավտոմեքենային, որի ղեկին 18-ամյա Սամեր Լին էր։ IBT-ի փոխանցմամբ՝ աղջիկը զոհվել է։

Քրեյնը դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման։ Այդ ամբողջ ընթացքում նա պետք է ամեն օր իր մոտ պահի Սամերի լուսանկարը, ինչպես նաեւ վերջինի զոհվելուց հետո նրա մոր բողոքը։ Դատավորի կարծիքով՝ դա Քրեյնին կստիպի մտածել իր արարքի շուրջ։