Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Թաջանին «տխմար» է անվանել: AP-ն հայտնում է, որ Յունկերի եւ Թաջանիի բառային «մենամարտը» տեղի է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում:
Յունկերը դժգոհություն է հայտնել` կապված նիստի հանդեպ եվրախորհրդարանականների վերաբերմունքի հետ: 700 անդամներից դահլիճում ներկա էր միայն մի քանի տասնյակ պատգամավոր: Յունկերը նման վերաբերմունքն անլուրջ է անվանել: Թաջանին նրան խնդրել է առավել հարգալից վերաբերմունք դրսեւորել: «Հանձնաժողովը չի վերահսկում խորհրդարանը: Այդ խորհրդարանը պետք է վերահսկի հանձնաժողովին»,- ասել է նա: Ի պատասխան` Յունկերը նշել է, որ խորհրդարանում միայն մի քանի անդամներ են հանձնաժողովը վերահսկում: «Բոլորը տխմարներ են»,- հավելել է նա` դիմելով Թաջանիին:





























