Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկի մոտակայքում երկաթյա ջրի տարրայի մեջ նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք։