Բարսելոնայում ոստիկանությունը Կամորա հանցախմբի դեմ գործողության շրջանակում 14 մարդու է ձերբակալել։ AP-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում են իտալացիներ, չիլիացիներ, կոլումբիացիներ, իսպանացիներ եւ վենեսուելացիներ։

Թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ փողեր լվանալու դեմ Եվրապոլի հետ համակարգված գործողությունների շրջանակում ձերբակալություններ են տեղի ունեցել նաեւ Իտալիայում ու Գերմանիայում։

Camorra-ն (իտալերեն՝ վեճ, կռիվ) նեապոլիտանական մաֆիա է։ Իտալիայի ՆԳՆ ղեկավարներից մեկի համաձայն՝ Կամորան հանցագործությունների ծավալներով միակն է Եվրոպայում։