Սոչիում զբոսաշրջիկներին առաջարկել են լուսանկարվել չաու- չաու տեսակի շան ձագի հետ, որին ներկայացրել էին որպես պանդա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սոչիի բնապահպանության դատախազությունը նման եզրակացությունների է հանգել ստուգումներից հետո։ Պարզվել է, որ շանը ներկել էին պանդայի գույներով, որպեսզի մոլորեցնեն զբոսաշրջիկներին։

Վերահսկիչ գերատեսչության աշխատակիցները Սոչիի լուսանկարիչների մոտ նաեւ կապիկ ու ավանակ են հայտնաբերել։ Դատախազությունը մտադիր է իմանալ, արդյոք այդ մարդիկ կենդանիների համար համապատասխան փաստաթղթեր ունեն, նաեւ պարզել, արդյոք նրանք դաժան չեն վարվել կենդանիների հետ։ 

Պանդայի հետ ցանկացողներին լուսանկարող մարդկանց մասին տեղեկությունները մինչ այդ հրապարակվել էին «Վկոնտակտե» ցանցում։ Զբոսաշրջիկներին նման ծառայություն էին առաջարկում  Ադլերի շրջանում։ Հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ, որ այդ կենդանիները շոգից շատ են տանջվում։