ԱՄՆ Դեթրոյթում General Motors գործարանի պայթյունի հետեւանքով մի քանի մարդ է տուժել, հայտնում է Fox 2 հեռուստաալիքը։

Ոստիկանության հաղորդագրությամբ, կա «երեք կամ ավելին տուժած»։

Հետո հրշեջ ծառայությունից հայտնել են, որ տեղի ունեցածը «խոշոր ծավալների միջադեպ չէր»՝ նշելով, որ մեկ մարդ է տուժել։

Նաեւ հրշեջ աշխատողները հայտնել են, որ «դա համարվում է փոքր պայթյուն կամ քիմիական արձագանք»։