Մուսուլմանական երկրներից հյուրերը մեկնել են՝ կարելի է մզկիթը քանդել։ Հենց նման տրամաբանությամբ են առաջնորդվում Բաքվում իրենց սեփական կրոնական հուշարձանների նկատմամբ։

Երբ այդ տարվա ապրիլին ցուցարարները փորձեցին կանխել Բաքվում մզկիթի քանդելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անձամբ միջամտեց ու նույնիսկ խոստացավ ստեղծել այս հարցի ուսումնասիրության համար հատուկ հանձնաժողով։ Ալիեւը նույնիսկ աշխատանքից հեռացրեց թաղապետին, գրում է Ջոշոու Կուչերան Eurasianet.org կայքում։

Հուլիսի 1-ին նախագահի խորհրդական Ալի Հասանովը հայտնեց, որ որոշվել է կառուցել նոր մզկիթ ու հետո նոր զբաղվել հնի խնդիրներով։ Սակայն, այդ նույն երեկոյան մզկիթը քանդվեց։ 

Հավատացյալները գանգատվում են, որ նոր մզկիթը չի փոխարինի հինը, քանի որ այն չափից հեռու է տեղակայված։

Հեղինակը նշում է, որ Ալիեւի միջամտությունն այդ խնդրին պատահական չի եղել։ Հանձնաաժողով ստեղծելու մասին նրա հայտարարությունից մի քանի շաբաթ հետո Բաքովում պետք է անցնեին Համերաշխության իսլամական խաղերը ու կառավարությունը չէր ուզում լրատվամիջոցներում բացասական արձագանքներ տեսնել իսլամի  ու մասնավորապես շիա մզկիթի քանդման վերաբերյալ։

Հիմա այդ խաղերն ավարված են ու կառավարությունը շարունակել է սկսած գործը։ Շիա հոգեւորականին երեք տարվա ազատազրկման է դատապարտել քանի որ նա կրոնական կրթությունը արտասահմանում էր ստացել։ Խաղերից առաջ հոգեւորականի կողմնակիցները նշում էին, որ ամոթալի կլինի, եթե իսլամական երկրներից եկած հյուրերը տեսնեն, որ Ադրբեջանում կալանավորում են կրոնական գործիչի։

«Բարեբախտաբար հիմա բոլոր մուսուլման հյուրերը մեկնել են երկրից»,-ամփոփում է հեղինակը ։