Ճապոնիայում հորդառատ անձրեւները սողանքների ու ջրհեղեղների պատճառ են դարձել։ Շուրջ 400 000 մարդիկ Քյուսյու կղզում ստիպված են եղել լքել իրենց տները, փոխանցում է  Reuters-ը։

Մեկ մարդ է զոհվել, եւս երկու կանայք վիրավորվել են, 11 մարդ անհետ կորած է համարվում։ Աղետի գոտում 7500 փրկարարներ են աշխատում։ Իշխանությունների համաձայն՝ շատ մարդկանց գտնվելու վայրը չի կարելի հաստատել։