Համբուրգի փողոցները «Կենդանի մեռյալների գիշերը» ֆիլմից տեսարան են հիշեցնում, երբ հազարավոր «զոմբիներ» հայտնվել են կամ սողացել Համբուրգի գլխավոր հրապարակով՝ նման կերպ բողոքելով վաղը կայանալիք G20-ի գագաթնաժողովի դեմ, փոխանցում է Newsweek-ը։
«Ներկայացումը» կազմակերպել է 1000 Gestalten (1000 կերպար) խումբը, որը հույս ունի նման կերպ մարդկանց ստիպել «արթնանալ» եւ քաղաքականապես կրկին ակտիվանալ։
«Զոմբի ներկայացումը» հանդուրժողականության եւ համերաշխության պայքարը շարունակելու եւ ավելի շատ քաղաքականությամբ զբաղվելու յուրատեսակ հաղորագրություն է հանրությանը։
Նշենք, որ Գերմանիայի ոստիկանությոնը գագաթնաժողովի հետ կապված հակագլոբալիստների զանգվածային բողոքի ակցիաների է նախապատրաստվում։ Գագաթնաժողովի ընթացքում Համբուրգում հասարակական կարգը կհսկեն 20.000 ոստիկաններ։





























