Բոլիվիայի հյուսիս-արեւմուտքում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որոնք փառատոնին էին մասնակցում եւ պարելով մայրուղու վրա։ Դրա հետեւանքով 8 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով Բոլիվիայի ոստիկանապետ Աբել դե լա Բարային։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 7-ին, Չայանթա գավառի Պամպա Կոլորադա շրջանում։ Տեղի բնակիչները զայրույթից  ծեծի են ենթարկել բեռնատարի վարորդին։ Վերջինը ծանր վնասվածքներ է ստացել։