Պակիստանյան նավթագազային կարգավորիչը 2.4 մլն դոլարով տուգանել է Royal Dutch Shell-ի դուստր ձեռնարկությանը։ Միջոցները կվճարվեն որպես փոխհատուցում՝ լցանավի պայթյունի համար, որի հետեւանքով առնվազն 200 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը։

Պակիստանում նավթի եւ գազի կարգավորիչ մարմինը (OGRA) որոշել է, որ Shell Pakistan Ltd-ն պատասխանատու է հունիսի 25-ին, Փենջաբում վառելանյութ տեղափոխող լցանավի պայթյունի համար։