Սեփական գործողությունների արդյունքում Ադրբեջանը բանակցային փակուղում է հայտնվել: Հուլիսի 7-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց իշխող ՀՀԿ-ի մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Ադրբեջանի վերջին գործողություններին՝ նա նշեց, որ անթույլատրելի է խաղաղ բնակչության թիկունքում զորք տեղակայելը:

«Ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը չեն խրախուսում պատերազմը, մենք խաղաղություն ենք ցանկանում եւ հակամարտության կարգավորումը միայն խաղաղ ճանապարհով ենք տեսնում: Բայց մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքն ու պատասխանել հակառակորդի ցանկացած հանդիպման»,- ընդգծեց Շարմազանովը: