Մադրիդի Mad Cool երաժշտական փառատոնում ելույթ ունեցած ակրոբատը մահացել է՝ 28 մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շոուի կազմակերպիչներին:

«Mad Cool փառատոնի կազմակերպիչները ցավում են փառատոնի երկրորդ օրը օդային ակրոբատի հետ կատարվածի համար»,-ասվում է շոուի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում: 

Կազմակերպիչները նաեւ ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքին:

Նշվում է, որ հուլիսի 8-ին ակրոբատի հիշատակը կհարգեն մեկ րոպե լռությամբ: