Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը շինարարության եւ ճարտարապետության նախարարի պաշտոնից հեռացրել է Չարի Աթաեւին: «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, գրում է, որ պատճառը «աշխատանքում լուրջ թերություններն են եւ որպես ղեկավար հեղինակազրկվելը»:

Որոշման մասին նախագահը հայտարարել է կառավարության նիստի ժամանակ, որտեղ ամփոփվել է 2017 թվականի առաջին կիսամյակը:

Ստորագրելով նախարարին աշխատանքից հեռացելու հրամանը՝ Բերդիմուհամեդով ընդգծել է, որ «Թուրքմենստանում կաշառակերությունը տեղ չունի»:

Կառավարության նիստում նախագահը Ազգային տիեզերական գործակալության ղեկավարի պաշոտնից հեռացրել է Ալադուրդի Աթաեւին՝ գրատեսչության նոր ղեկավար նշանակելով Աշիր Գարաեւին:

Թուրքմենստանի նախագահը պաշոտնից հեռացրել է ֆինանսերի նախարար Մուհամեդղուլի Մուհամեդովին, քանի որ վերջինն այլ աշխատաքի է անցել: Թուրքմենստանի ֆիննախի նոր ղեկավարն է Գոչմիրատ Միրադովը: