Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի հարցով Անկարայի եւ Մոսկվայի համագործակցությունից շատ ակնկալիքներ ունի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Էրդողանն ու Պուտինը հանդիպել են Համբուրգում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում:

Թուրքիայի նախագահի համաձայն՝ Մոսկվայի եւ Անկարայի համատեղ ջանքերը «վառ օրինակ են տարածաշրջանի ժողովուրդների եւ միջազգային հանրության համար»: «Ակնկալիքներն իսկապես շատ են»,-ասել է Էրդողանը:

Նա նաեւ նշել է, որ շատ բան է արվում ՌԴ-ի եւ Թուրքիայի երկկողմանի հարաբերությունների զարգացման համար:

Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը շատ մեծ նշանակություն ունի: «Անձամբ իմ եւ իմ ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր ցուցաբերած դերի համար»,-Պուտինին ասել է Էրդողանը:

Նշենք, որ Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինն ավելի վաղ է ժամանել եւ շուրջ 15 րոպե սպասել թուրք գործընկերոջը: