Greenpeace բնապահպանական կազմակերպության յոթ ակտիվիստներ են ձերբակալվել՝ ԱՄՆ Իլինոյս նահագում՝ Չիկագո քաղաքում նախագահ Դոնալդ Թրամփի երկնաքերի վրա պաստառ տեղադրելուց հետո: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Chicagoist պարբերականը:
Պաստառին գլոբուս է պատկերված եւ մակագրված է. «Դիմադրիր, պաշտպանիր»: Նման կերպ կազմակերպությունը բողոքում է կլիմայի ոլորտում Թրամփի քաղաքականության դեմ:
Նշվում է, որ Չիկագոյի ոստիկանությունը հետաքննում է գործը: Ակտիվիստները կարող են մեղադրվել սեփականությանը վնաս պատճառելու եւ ապօրինի ներթափանացելու մեջ:





























