Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 7-ին, ժամը 16.45,  Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել 1983 թ. ծնված Սամվել Ա.-ն։

Նա հունիսի 19-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 138.1 հոդվածի  (խոսակցություններ հրապարակելը) մեղադրանքով: