Հայաստանի ներքին քաղաքականության մեջ ոչ մի առանձնահատուկ բան չի կատարվում` մի քանի դրվագների բացառությամբ: Այս մասին հուլիսի 8-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Փորձագետի կարծիքով` առավել մտապահվողը թերեւս ԱԺ որոշումն է կառավարության բյուջեի կատարման մասին:
«Ուշագրավ է, որ դա տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի ձայների հաշվին: Այսպիսով, ներկայիս կառավարությունն ամբողջ պատասխանատվությունը լիովին ստանձնեց: Իրավիճակի հաջորդ զարգացման ականատեսը կդառնանք աշնանը կամ գարնանը, բայց ոչ հիմա»,- նշեց քաղաքագետը:





























