Ադրբեջանցի 5-ամյա տղան ձեռքերին ու ոտքերին 26 մատ ունի՝ 20-ի փոխարեն։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ հարազատները պնդում են, որ փոքրիկ Յուսուֆ Աբասովի անոմալիան ոչ մի խնդրի պատճառ չի դառնում։ Հակառակը, Յուսուֆը հասակակիցներից տարբերվում է ակտիվությամբ։ Նրան բժիշկները բազմիցս հետազոտել են, սակայն ոչ մի խնդիր չեն հայտնաբերել։
Բժիշկների խոսքով՝ դրա պատճառը ժառանգական է. «Որպես կանոն՝ այն կյանքի համար վտանգ չի ներկայացնում։ Ավելորդ մատները վիրահատության միջոցով կարելի է հեռացնել»։

































