Տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 13-ից Երեւան քաղաքի Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:






























