Գյումրիում, հուլիսի 7-ին, ժամը 4.50-ի սահմաններում, Շահումյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթից տուժածը մահացել է:

Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա տղամարդու եւ դիմել փախուստի: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 8.00-ին, ինքնակամ ոստիկանություն էր ներկայացել մի 31-ամյա տղամարդ  եւ հայտնել, որ Շահումյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ տղամարդուն վրաերթի է ենթարկել ինքը:

Հուլիսի 8-ին, ժամը 20.15-ին, վրաերթի ենթարկված քաղաքացին՝ 67-ամյա Նորիկ Սարգսյանը, հիվանդանոցում մահացել է:

Քննությունը շարունակվում է: