ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «Ելք» խմբակցության պատգամավորներին հորդորում է ընտրակաշառքի կամ վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ հարցերն ուղղել գլխավոր դատախազին, ոչ թե ԿԸՀ նախագահին:

«Ձայնագրությունները լսել ենք, սա ընտրական հանձնաժողովի խնդիրը չէ, սա իրավապահ համակարգի խնդիրն էր: Օրինակ, ձայնագրությունների մասով իրավական տեսակետից պետք էր պարզել՝ կարո՞ղ է այս ձայնագրությունները կեղծ են, կարո՞ղ է ամբողջական չեն, կարո՞ղ է՝ ձայնագրությունները դիտավորյալ սարքված են, ապա հանրությանը հրամցված փաստեր են: Կարող են, կարող են եւ ոչ, բայց Տիգրան Մուկուչյանը չէ, որ սրա պատասխանը պետք է տար»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց ՊՊԾ գնդի ոստիկանների կամ դպրոցների տնօրենների կողմից ձայներ հավաքելու փաստերի վերաբերյալ նույնպես դիմել գլխավոր դատախազությանը: