Արդարադատության ոլորտները, որոնք վերաբերում են անչափահասների մասնակցությանը, բարեփոխման կարիք ունեն: Այս մասին հուլիսի 11-ին` արդարադատության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով` դատավարություններին եւ քննությանը անչափահասների մասնակցության վերաբերյալ հատուկ մեխանիզմներ դեռեւս չկան:

Փոխնախարարը նշեց, որ կներդրվի հատուկ մեխանիզմների ստեղծման համակարգ` քննիչների հատուկ սենյակներ, մասնագիտական վերապատրաստում անցած քննիչներ, դատախազներ եւ դատավորներ: Այսինքն` անչափահասի մասնակցությունը պետք է հետապնդի նաեւ կանխարգելիչ հոգեբանական օգնության եւ աջակցության նպատակ: