ԱՄՆ-ում տղամարդուն մեղավոր են ճանաչել ճաղատ արծվի սպանության մեջ։ Նրան սպառնում է մեկ տարվա ազատազրկում ու 100 հազար դոլարի տուգանք։

62-ամյա Ալեն Խ․ Թաքերը հայտնել է, որ սպանել է թռչունին, քանի որ շատ վշտացած էր, որ արծիվը ձուկ է որսում իր ջրամբարում։ Սկզբում նա փորձել է վախեցնել արծվին նախազգուշական կրակոցով։ Երբ չի ստացվել՝ Թաքքերը կրակել է արծիվի վրա, որից հետո ամենագնացով անցել թռչնի մարմնի վրայով։