ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 11-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Պ.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Գ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով սպիտակ կասկածելի, 2,9 գրամ քաշով փոշեզանգված:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: