Եթե Եվրամիությունը հայտարարի, որ Թուրքիան չի կարող հանրություն մուտք գործել, Թուրքիայի համար դա «մխիթարություն» կլինի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Եթե ԵՄ-ն ասի՝ մենք չենք կարող Թուրքիային Եվրամիություն ընդունել, մեզ համար դա մխիթարություն կլինի։ Հետո մենք կանցնենք В եւ С ծրագրերին։ ԵՄ-ն մեզ համար անփոխարինելի չէ»,- ВВС-ին հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է նաեւ, որ Բրյուսելն Անկարային այլեւս չի հրավիրում իր գագաթնաժողովներին եւ չի «վատնում» իր երկրի ժամանակը։
Նա ընդգծել է, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունն այլեւս չի ցանկանում Եվրամիություն մուտք գործել, քանի որ կարծում են, որ Բրյուսելի մոտեցումն անկեղծ չէ։





























