Շրի Լանկայի ՌԾՈւ-ի պարեկները բոց ծովում հայտնված փղի փրկության գործողություն են իրականացրել, հայտնում է News 1st-ը:
Կենդանուն հայտնաբերել են կղզու արեւելյան ափից 8 ծովամղոն (մոտ 15 կմ) հեռավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ջրասուզորդները: Նրանք կենդանուն կապել են պարաններով, որից հետո ափ են հասցրել եւ հանձնել տեղի կենդանաբանական այգու աշխատակիցներին:





























