Հուլիսի 16-ին մայրաքաղաքում նախատեսված «Երեւանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) վազքարշավով պայմանավորված՝ առավոտյան ժամը 09:30-ից մինչեւ 11:00-ն երթեւեկության համար փակ կլինեն մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները եւ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի երթեւեկելի մեկ հատվածը:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:





























