Աչքերս արցունքով լցվեցին, երբ իմացա Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ամուսինս՝ Ֆիլիպն ինձ հայտնեց այդ լուրը, ինձ համար դա իսկական ցնցում էր»,-ասել է նա BBC Radio 5-ի եթերում։ Վարչապետի խոսքով՝ իրեն մի քանի րոպե անհրաժեշտ եղավ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում։
Հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Մեյի գլխավորած Պահպանողական կուսակցությունը կորցրեց խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը։




























