Հուլիսի 12-ին, ժամը 14.00-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացուհու, որը բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 16.30-ին, Երեւանի Հ.Ներսիսյան փողոցում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան, ինքնաբերաբար առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել վարորդին եւ բախվել կայանված «ԳԱԶ-32213»-ին:

Վրաերթի ենթարկված վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Նոր-Գեղի գյուղի Ուսանողական փողոցի թիվ 70 շենքի բակում վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն: