Հուլիսի 17-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, հաղորդվում է ՀԱՊԿ կայքում:
Նիստը կանցկացվի նեղ եւ ընդլայնված կազմով: ԱԳ նախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները եւ ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային հարթակներում փոխգործակցության հարցը:
Օրակարգում է Խորհրդի որոշումների նախագծերի քննարկումը` 2017 թվականին համատեղ հայտարարությունների ցանկի, Խորհդին կից Աֆղանստանի հարցով Աշխատանքային խմբի դրույթում փոփոխություններ կատարելու եւ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդատվությունների ծրագրի մասին` 2017 թվականի երկրորդ կիսամյակի-2018 թվականի առաջին կիսամյակի համար: Նախատեսվում է քննարկումից հետո այս փաստաթղթերի հաստատում:
Նիստի ընթացքում ԱԳ նախարարները կքննարկեն Խորհրդի որոշումների նախագիծը, որով նախատեսվում են ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի իրականացման համապատասխան մեխանիզմները:
Օրակարգում է նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի խորհրդանիշի եւ ուժերի ու միջոցների կազմավորման գերազանցության նշանի փաստաթղթերի քննարկումը: Օրակարգում ընդհանուր ներառված է 7 հարց:



























