Իտալիայի Լոմբարդիայի շրջանում գտնվող Պոնտիրոլո Նուովոյի քաղաքապետն արգելել է, որ շներին օգտագործեն հարսանեկան արարողության ժամանակ ամուսնական մատանիները մատուցելու համար, հայտնում է The Local-ը:

Քաղաքապետարանի շենքում հարսանյաց հանդես էր պատրաստվում, որի ժամանակ մատանիները պետք է մատուցեին բուլմաստիֆները, որոնք պատկանել են փեսացուին եւ հարսնացուին:

Քաղաքապետը նման ծրագրին հավանություն չի տվել: «Ես կհամաձայնվեի շներին շենք մտնել թույլ տալ կապով եւ դնչկալով»,- հայտարարել է նա: Նրա խոսքով` սակայն նրանց մատանի դնել թույլ տալն արգելված է:

Զույգը որոշել է իր ծրագրից չհրաժարվել: Նրանք նախատեսում են արարողությունն անցկացնել մեկ այլ քաղաքում, որի իշխանությունները կենդանիների դեմ նախազգուշացումներ չունեն: