Եգիպտոսում անհայտ անձիք Գիզայի մոտ՝ բուրգերից ոչ հեռու մոտոցիկլետներով գնդակոծել են ոստիկանական ավտոմեքենան։ Դրա հետեւանքով զոհվել են հինգ ոստիկաններ, հայտնում է Եգիպտոսի ՆԳՆ-ն, փոխանցում է AP-ն։
Ըստ հաղորդագրության, ոստիկանական մեքենան գնդակոծվել է գնդացրից։ Հարձակվողները առեւանգել են զենք ու ռադիոկապի միջոցներ ու փորձել են հրկիզել մարմինները, բայց թաքնվել են՝ տեսնելով մարդկանց, ովքեր հավաքում էին մոտակայքւոմ։
Տեղական CBC Extra հեռուստաալիքը ցուցադրել է մի տեսագրություն, որտեղ հարձակվողները ոստիկանական համազգեստով էին։ Մինչեւ կրակ բացելը նրանք կանգնեցրել էին մեքենան։ Սակայն տեսագրության իսկությունը հաստատված չէ։



























